Արկածային նոր կատակերգություն` Մկրտիչ Արզումանյանի կողմից

14:31 • 21.07.18

 

Դերասան Մկրտիչ Արզումանյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և իր հետևորդներին հայտնել նոր ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին։

 

«Բա չիմացաք… Այսօր` էս ամառվա տժժ շոգին, սկսեցինք նոր արկածային կինոկատակերգության նկարահանումները։ Հաջողություն եմ մաղթում մեր ստեղծագործական թիմին»,– գրել է դերասանը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանը նկարահանել էր «Փախիր կամ ամուսնացիր» կինոկատակերգությունը։