Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան և Comedy club–ի մյուս անդամները ելույթ կունենան Երևանում
Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան, Ալեքսանդր Ռեվվան, Մարինա Կրավեցը, Գարիկ Խարլամովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Ավերինը, Միխայիլ Գալուստյանը, Անդրեյ Սկորոխոդը, Զուրաբ Մատուան, Դմիտրի «Լյուսոկ» Սորոկինը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլև» եռյակը, Ժենյա Սինյակովը, Դմիտրի Գրաչյովը ու USB խումբը պատրաստվում են գալ Հայաստան։
Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 15-ին ու 16-ին` Comedy club–ի նկարահանումները կանցկացվեն Երևանում։
«Comedy club–ն իմ հարազատ Երևանում։ Սեպտեմբերի 15—ին և 16–ին` եթերները ТНТ–ով` սեպտեմբերին և հեկտեմբերին։ Եկեք, սպասում ենք ձեզ»,– Ինստագրամի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանը։
Comedy Club-ը իր պատմության մեջ առաջին անգամ է կազմակերպում փառատոն Երևանում: Այն կանցկացվի փառատոնի ձևաչոփով`Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի արժեքը 15.000-150.000 դրամ է։







