Երևանում կայացավ Ձմերուկի 6-րդ փառատոնը
Կարապի լճի հարակից տարածքում երեկ կայացավ Ձմերուկի 6-րդ փառատոնը, որն անցկացվեց Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում։
Փառոտոնի շրջանակում Երևանի վարչական շրջանները միջոցառման հյուրերին և զբոսաշրջիկներին ներկայացրին յուրահատուկ ձևավորմամբ ձմերուկներ: Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագներն ու ֆոտոշարքը։
Չնայած փառատոնին նախորդած հորդառատ անձրևին, Կարապի լիճը բազմամարդ էր։ Միջոցառմամբ հետաքրքրվողներն օգտվեցին հյուրասիրությունին, մասնակցեցին տարատեսակ մրցույթների, օրինակ, որոշվեց թե ով է ամենաարագ ձմերուկ ուտողը կամ փակ աչքերով ով կարող է ձմերուկ ուտել և այլն։
Այս ամենին զուգահեռ կայացավ համերգային շոու ծրագիր, որի շրջանակում ելույթ ունենացան տարբեր կատարողներ և բենդեր` ապահովելով միջոցառման երաժշտական կողմը։




















Լուսանկարները` Հրանտ Մարինոսյանի







