Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների անունները

15:33 • 24.07.18

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Մանկական Եվրատեսիլ 2018»–ի հայ պատվիրակն ընտրվելու է «Դեպի մանկական Եվրատեսիլ» հեռուստաշոուի միջոցով։ Առաջին ալիքից հայտնում են, որ մրցույթի մասնակիցներն արդեն ընտրվել են։

 

«Երկու ամիս շարունակ ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Լսումների արդյունքում ընտրվեցին նախագծի մասնակիցները, և այժմ հայտնի են այն պատանիների անունները, ովքեր նախագծի շրջանակում հեռուստադիտողի և միջազգային ժյուրիի դատին կհանձնեն իրենց հեղինակային երգերը»,– հայտնում են առաջին ալիքից։

 

Այսպիսով` նոյեմբերի 25-ին Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»–ին Հայաստանը ներկայացնելու համար  կմրցեն 23 մասնակից` Անահիտ Առաքելյանը, Աննա, Անի Մնացականյանը, Արփին, Գոռ X–ը, Էլիզան, Էրիկ Անտոնյանը, L.E.V.O.N.–ը, Հարութ Հարությունյանը, Լիանան, Լիլին, Սիլվա Գրիգորյանը, Մարիա Պետրոսյանը, Մելիսան, Վարդան Մարգարյանը, Նարե Էլիզբարյանը, Սաթին, Սերժ Առաքելյանը, Վահագն Մեսրոբյանը, Վովան, «Սեկունդա»–ն, «1+1»–ը և «Յուրահատուկ»–ը:

 

Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն օգոստոսին։ «Դեպի մանկական Եվրատեսիլ» ևս կանցկացվի «Եվրատեսիլի» ձևաչափով։ Նախագիծը կունենա երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգային ծրագրեր։ Այն կկայանա սեպտեմբերին:

 

Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների անունները