Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի համատեղ հանգիստը

17:17 • 25.07.18

 

Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այս օրերին վայելում են իրենց ամառային հանգիստը։ Սիրահարները նախընտրել են ծովափնյա հանգստի տարբերակը։ Սոցիալական ցանցերի իրենց էջերում նրանք պարբերաբար նոր լուսանկարներ են հրապարակում և հետևորդներին ցույց տալիս, թե ինչպես են անցկացնում ժամանակը։

 

Աննան նաև տեսանյութ է հրապարակել և ցույց տվել, որ եղանակն անձրևային է, սակայն շեշտել է, որ նույնիսկ անձրևը չի խանգարում հաճելի ժամանակ անցկացնել սիրելիի հետ։

 

Սա զույգի առաջին համատեղ ուղևորությունը չէ։ Ավելի վաղ նրանք միասին մեկնել էին Սոչի։

 

Նշենք, որ զույգն ընկերություն է անում մոտ 6 տարի։ Նախորդ տարվա ամռանը նրանք նշանվեցին։ Դավիթն ու Աննան տարբեր առիթներով ասել են, որ իրենց հարսանիքը սարերի հետևում չէ, սակայն ժամկետներ հայտնել չեն ցանկացել։