Լուսինե Թովմասյանի 32-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

14:47 • 26.07.18

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը երեկ տոնել է 32–ամյակը։ Տարեդարձի առթիվ Լուսինեն խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել ընկերներն ու հարազատները։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Լուսինեն հայտնել է, որ ամեն տարի նշում է տարեդարձը, քանի որ սիրում է այդ օրն ու նախընտրում են այն անցկացնել իր համար սիրելի մարդկանց հետ։ Խնջույքի նախապատրաստական գործում Լուսինեին օգնել է դուստրը` 3.5 տարեկան Արիանան` որոշելով, թե ինչպիսին պետք է լինի մայրիկի տարեդարձի տորթը։ Նա շատ ոգևորված էր, որ մայրիկի հետ փչելու է տորթի մոմերը։

 

Խնջույքի սրահը զարդարված է եղել Լուսինեի տարբեր տարիների լուսանկարներով։ Գեղեցկուհու տիտղոսակրի տարեդարձին ներկա են եղել նաև հայտնի գործընկերները։

 

Տարեթվերից, մասնավորապես, 32–ից Լուսինեն չի վախենում։ «Չեմ զգում, որ ամեն տարի թվերն ավելանում են։ Վախ չունեմ, չեմ ֆիքսվում տարիքի վրա, ուղղակի անսովոր է, որ արդեն 30–ն անց եմ»,– ասաց հաղորդավարուհին, ում ապրած տարիները սովորեցրել են, որ ապրելու լավագույն կանոնն ամեն օրվանից հաճույք ստանալն ու առօրյա հոգսերի վրա չֆիքսվելն է։

 

Օրվա ավարտին Լուսինեն Ինստագրամում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ահա և վերջ։ Հիասքանչ օր ունեցա։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ»։