Սիրուշոն կներկայացնի «Վույ աման» հիթի երկրորդ մասը
Երգչուհի Սիրուշոն շուտով կներկայացնի «Վույ աման» երգի երկրորդ մասը։ Այս մասին երգչուհին հայտնել է Ինստագրամի իր էջում` համապատասխան մակագրությամբ լուսանկար հրապարակելով։
Թե ինչ է ենթադրում «Վույ աման, մաս 2» մակագրությունը, արդյոք այս անգամ ևս երգչուհին համագործակցելու է Սեբուի հետ, Սիրուշոն առայժմ չի բացահայտել։
Հիշեցնենք, որ Սիրուշոն և Սեբուն իրենց համագործակցության տեսահոլովակը ներկայացրին նախորդ տարվա հուլիսին։ Մինչև տեսահոլովակի պրեմիերան երգն արդեն հասցրել էր հիթ դառնալ և բավականին երկար ժամանակ հնչում էր ամենուր։








