Ինչպես է անցել Դիանա Գրիգորյանի սցենարով «Թունավոր սեր» հեռուստասերիալի վերջին սերիայի նկարահանումը
«Թունավոր սեր» հեռուստասերիալի մասին Tert.am Life-ը պատմել է իր ընթերցողներին։ 25 մասանոց հեռուստանովելն այսօր կստանա իր հանգուցալուծումը։ Tert.am Life–ը եղել է նախագծի վերջին սերիայի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկաայցում կադրեր նկարահանման հրապարակից։
Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկ ամիս հարուստ և աղքատ խավերի բախմանն ու հերոսների սիրային պատմության հետևած հեռուստադիտողներն այսօր կտեսնեն «հեփի էնդ»–ով լուծում։ Վերջին սերիայի նկարահանումների ժամանակ հարսանեկան տրամադրություն էր։
Էմմա Սապունջյանի, Գևորգ Հայրապետյանի, Լուիզա Ներսիսյանի, Մերի Հակոբյանի, Մարիամ Դավթյանի, Նիկոլայ Եղիազարյանի և այլ դերասանների մասնակցությամբ հեռուստանովելի սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է, ռեժիսորը՝ Հարութ Շատյանը, պրոդյուսերը` Արա Բաղդասարյանը:





















Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի







