«Երջանիկ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ». «Միսս Հայուհի» Արենա Զեյնալյանի բլից հարցազրույցը
Բլից հարցազրույցների շարքում Tert.am Life–ն այս անգամ զրուցել է «Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանի հետ` տարբեր հարցերի միջոցով փորձելով բացահայտել նրա առօրյան և պատկերացումները կյանքի ընկերության, սիրո մասին։
Ամեն առավոտյան ես սուրճ եմ խմում։
Մի բաժակ սուրճ խմելիս ես, անպայման, լավ երաժշտություն եմ լսում, սոցցանցերում նամակներն եմ ստուգում:)
Կինը ոճային է, երբ ժպտում է։
Կինը տհաճ է դառնում, երբ լցվում է նախանձով ու խանդով է։

Գեղեցկուհի լինելու առավելությունն այն է, որ քո արտաքինը տեսնելուց զատ մարդիկ լսում են քո ձայնը։ Դու կարողանում ես ներկայացնել քո ներաշխարհը։ Գեղեցկությամբ գրավում ես մարդկանց, հետո ասում քո խոսքը։
Գեղեցկուհի լինելու թերությունը… թերություն չկա։
Ես լավ տրամադրություն ունեմ, երբ լսում եմ լավ երաժշտություն, տեսնում եմ դրական մարդկանց, որոնք ժպտում են, լավ խոսքեր ասում։
Տրամադրությունս կարող է փչանալ շատ դժվարությամբ։ Իհարկե, պատահում է նաև այդպես, բայց փորձում եմ ինձ դրական պահել։
Լավ սովորություն ունեմ` անկախ նրանից դիմացինս նախանձել է, չարացել, թե ինչ է արել, քեն չեմ պահում։ Լավություն եմ անում անկախ նրանից, թե դիմացինս ինչ է արել ինձ համար։
Վատ սովորություն ունեմ` չափից ավելի եմ սրտիս մոտ ընդունում որևէ խոսք, հուզվում եմ։
Ապրելու լավագույն վայրը Երևանն է։

Ապրելու լավագույն կանոնը ճշմարիտ, ազնիվ, անկեղծ լինելն է։
Ընկերության մեջ ամենակարևորը ճշմարտությունն է։
Սիրում ես, նշանակում է անկեղծ ես։
Ամուսնությունը սրբություն է, որի մեջ կա անկեղծություն, ճշմարտություն, սեր։
Կյանքիս բեկումնային փուլը հենց այս փուլն է, երբ պատրաստվում եմ իմ երկիրը ներկայացնել աշխարհին։
Սիրում եմ մարդկանց, որոնք անկեղծ են։
Նյարդայնանում եմ չարացած, վատ արտահայտություններից, կոպիտ խոսից, «դառը» դեմքերից։
Փոշմանել եմ, որ... չեմ փոշմանել։
Երբեք չեմ հրաժարվի մի բաժակ սուրճից։

Հիասթափվում եմ ստախոսությունից։
Միանգամից ժպտում եմ փոխադարձ ժպիտին։ Առհասարակ, շատ եմ ժպտում։
Ամենավատ հուշս հայրիկիս կորստի հետ է կապված։ Դա կյանքիս ամենամեծ վիշտն էր։
Ամենալավ հուշս «Միսս Հայուհի» տիտղոսակիր դառնալս էր։
Ամենամեծ երազանքս է երկիրս հպարտանա ինձանով։
Մանկական չիրականացած երազանք չունեմ։ Փորձել եմ բոլոր երազանքներս դարձնել նպատակ և իրականացնել։
Կյանքիս ամենամեծ նվերն իմ ընտանիքն է։ Երջանիկ եմ ու շնորհակալ Աստծուն, որ այսպիսի ընտանիք ունեմ, որն ինձ տվել է սեր, ինքնավստահություն։







