Եվա Ռիվաս. «Շատերին հունից հանում է իմ չափից ավելի բարձր ինքնագնահատականը»
Երգչուհի Եվա Ռիվասն այս օրերին իր հանգիստն է վայելում Ֆրանսիայի հարավ-արևմուտքում` Սեն-Տրոպեում և բավականին հաճախ է նոր լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում Ինստագրամի պաշտոնական էջում։
Եվան լողազգեստով նոր լուսանկար է հրապարակել և հետաքրքիր մակագրություն արել։
«Պարզվում է` շատերին հունից հանում է իմ չափից ավելի բարձր ինքնագնահատականը: Իմ գեղեցկուհիներ, ոչ ոք չի խանգարում ձեզ, որպեսզի դուք ևս սիրեք ձեզ այդքան շատ, գնահատեք՝ այդքան բարձր»,– գրել է Եվան` հերթական անգամ սադրելով իր հետևորդներին և մեկնաբանությունների դաշտում քննարկումների տեղիք տալով։








