Անի Երանյանը` հոգու, մարմնի ու հաճույքների մասին

19:05 • 31.07.18

 

Դերասանուհի Անի Երանյանն Ինստագրամի իր էջում հետաքրքիր գրառում է արել «Բարին կհաղթի չարին» հեշթեգով։

 

«Ամբողջ կյանքում մարդը հոգ է տանում իր հագուստի, մարմնի ու հաճույքների մասին՝ մոռանալով, որ հագուստը վերածվում է ցնցոտիի, մարմինը դառնում է մոխիր, հաճույքները՝ ոչինչ: Նա միայն հոգու մասին հոգ չի տանում, չնայած՝ ոչ ոք չգիտի, թե ինչի է այն վերածվում»,- գրել է նա:

 

Խոհափիլիսոփայական մտքերով տարված Անին այս օրերին նախապատրաստվում է իր տեսահոլովակի շնորհանդեսին, որով կազդարարի վերադարձը երգարվեստ։ Անին մտադիր է լրջորեն զբաղվել երգչուհու կարիերայով։ Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհու ծրագրերն այս փուլում կապված են հենց Ռուսաստանի հետ։

 

Անի Երանյանը` հոգու, մարմնի ու հաճույքների մասին