Ամառային թեժ փարթի-համերգ՝ Սևանի ափին. Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, Ռեինկարնացիան և Dj Սերժոն Sevan Summer Sprint-ում և սպասվող անակնկալները

13:17 • 01.08.18

 

Օգոստոսի 11-ին Սևանում տեղի կունենա ամառային թեժ փարթի-համերգ՝ Sevan Summer Sprint-ը՝ Միշոյի, Ռեինկարնացիայի, Ֆելիքս Խաչատրյանի և Dj Սերժոյի մասնակցությամբ: Միջոցառումը կուղեկցվի մասնակիցների համար նախատեսված բազմաթիվ խաղարկություններով, ժամանցի հետաքրքիր տարբերակներով: Sevan Summer Sprint-ը անցկացվում է առաջին անգամ, բայց կազմակերպիչների վստահեցմամբ լինելու է ամենամյա: Միջոցառման ակզմակերպիչներն են Monoscope և Liferocks ընկերություններրը:

 

Tert.am Life-ը զրուցել է Monoscope ընկերության ղեկավար Գագիկ Բարսեղյանի հետ և պարզել, թե ինչ անակնկալներ են սպասվում իվենթի մասնակիցներին:

 

«Sevan Summer Sprint-ն անցկացվելու  է  Սևանի հատուկ ափերից մեկում, որը գտնվում է Ծովագյուղում: Այնտեղ ափը շատ մաքուր է, ջուրը՝ նույնպես: Միջոցառմանը կառուցվածքն այնպիսին է, որ մենք փորձել ենք համատեղել փարթին, համերգը և խաղարկությունը մի վայրում,-նշեց Գագիկը, ապա ավելացրեց, որ մասնակիցների տեղափոխումը Երևանից Սևան կատարվելու է բարձրակարգ, հարմարավետ ավտոբուսներով առավոտյան 9-ին Երևան Մոլի ավտոկայանտեղիի տարածքից,- Ուղևորափոխադրումը լինելու է անվճար, քանի որ դա արդեն իսկ ներառված է տոմսի արժեքի մեջ: Սևան հասնելուն պես մասնակիցները ականատես կլինեն ջրային սկուտերներով շոու ծրագրին: Մինչև ժամը 18:00-ն գեղեցիկ բեմից երաժշտական տրմադարությունը կապահովի Dj Guevo-ն: ԱՅդ ընթացքում տարբեր ընկերություններ վիճակահանության սկզբունքով խաղարկելու են տարատեսակ մրցանակներ՝ բջջային հեռախոսից մինչև նվեր քարտեր: Տարածքում գործելու է ֆուդ կորտ, բար, գարեջրի կետեր, կալյան: Լինելու են շատ մատչելի գներ»:

 

 

Sevan Summer Sprint-ի կազմակերպիչները հոգացել են ոչ միայն մասնակիցների մեկ ամբողջ օր հետաքրիր ու թեժ ժամանց ապահովելու, այլև նրանց անվտանգության խնդիրները: Գագիկի խոսքով տարածքում ողջ ընթացքում ներկա են լինելու թիկնապահական ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև ԱԻՆ, Ոստիկանություն և Շտապօգնության ծառայությունները: 

 

Երեկոյան 6-ից հետո արդեն մասնակիցներին իրենց կատարումներով կողջունեն Միշոն, Ռեինկարնացիան, Ֆելիքս Խաչատրյանն ու Dj Սերժոն: Համերգային ծրագիրը կտևի չորս ժամ. «Համերգից հետո խաղարկվելու է արդեն գլխավոր մրցանակը՝ սպորտային մոտոցիկլետը, որը Monoscope, Liferocks և Մոտոշոփ ընկերություններրի համատեղ մրցանակն է: Իվենթի ավարտին արդեն նույն կերպ կկազմակերպվի մասնակիցների անվտանգ և հարմարավետ տեղափոխումը Երևան»,-ասաց միջոցառման կազմակերպիչը:

 

 

Sevan Summer Sprint-ին կարող են մասնակցել միայն 18 տարեկանը լրացած անձինք: Մասնակցության տոմսերը կարելի է ձեռք բերել ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ զանգահարելով՝ 055 517 222 հեռախոսահամարին: Տոմսերի առաքումն անվճար է: «Տոմսերի արժեքը 15 հազար դրամ էր, սակայն մինչև հուլիսի 31-ը ձեռք բերելու դեպքում 50 տոկոս զեղչ էր գործում: Մի ուրախալի լուր պետք ասեմ, որ մեր գործընկերը տոմսի արժեքի մի մասը վճարելու է, ինչի արդյունքում մինչև օգոստոսի 10-ը տոսմերի արժեքը կմնա 7500 դրամ»,-ասաց Գագիկը:

 

Միջոցառման կազմակերպիչները մասնակիցներին խոստանում են գունեղ ու հագեցած օր, որից ստացված  տպավորությունները կմնան մինչև հաջորդ տարի սպասվող միջոցառումը:

Ամառային թեժ փարթի-համերգ՝ Սևանի ափին. Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, Ռեինկարնացիան և Dj Սերժոն Sevan Summer Sprint-ում և սպասվող անակնկալները