Անդոյի նվերը` կնոջ 32–ամյակին
Դերասան Անդրանիկ Հարությունյանի կինը՝ Մերին, երեկ տոնել է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորել է 32 տարին, ինչի առթիվ ընտանեկան փոքրիկ խնջույք են կազմակերպել։ Tert.am Life-ի հետ զրույցում Մերին պատմեց, որ Անդոն իր համար հատուկ անակնկալ չի պատրաստել, սակայն ցանկալի նվեր է մատուցել։
«Անդոն անակնկալներ մատուցելու սիրահար չէ։ Ինքս էլ անակնկալների հատուկ սպասելիքներ չունեմ, կարծում եմ` անակնկալ կարելի է մատուցել ցանկացած օր։ Կեսգիշերին Անդոն հեռախոսով շնորհավորեց ինձ, քանի որ նոր տեսահոլովակի պրեմիերայի հետ կապված խառն էր, տանը չէր։ Հաջորդ օրն ընտանիքով հավաքվեցինք։ Շատ լավ ու ուրախ օր ունեցանք»,– ասաց Մերին։
Անդրադառնալով ամուսնու նվերին` նա հայտնեց, որ Անդոն ու իրենց դուստրը` Էլենը, մի պահ տանից դուրս են եկել և գեղեցիկ ծաղկեփնջով վերադարձել։ «Անդոն զիջել էր, որ Էլենն ինձ տա ծաղկեփունջը,– ասաց Մերին ու հավելեց, որ ամուսինն իրեն մեկ այլ նվեր էլ է մատուցել` iPhone 7, որի համար շատ է ուրախացել։ – Իմ հեռախոսն iPhone 5 էր, այնպես որ, սա շատ լավ նվեր էր»։

Դուստրը` Էլենը, ևս ուրախացրել է Մերիին իր նվերով. նա նկարել է իրենց ընտանիքին ու նվիրել մայրիկին։ 6-ամյա աղջնակը ևս մի կրեատիվ նվեր է մատուցել մայրիկին. «Իմ զարդերից մեկը դրել էր տուփի մեջ ու նվիրեց ինձ։ Ուրախությամբ շնորհակալություն հայտնեցի, որ իրեն լավ զգա»։
Անդոյի, Ռաֆոյի և Սպիտակցի Հայկոյի «Լեդի Քոբուլեթի» տեսահոլովակի պրեմիերան էլ հենց երեկ է եղել։ Մերիի համար սա էլ էր յուրատեսակ նվեր։ «Պրեմիերան պետք է ավելի վաղ լիներ, սակայն անընդհատ ձգձգվում էր։ Ուզում էին Ռաֆոյի ծննդյան օրն անել պրեմիերան, բայց դա էլ հետաձգվեց ու իմ տարեդարձի օրը կայացավ պրեմիերան, ինչի համար շատ ուրախ եմ»,– ասաց դերասանի կինը։











