Քայլի Ջեների ընկերոջ` ռեփեր Թրևիս Սքոթի նոր ալբոմի շապիկին նկատել են «հայկական դրոշը»
Ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթը, որն առավել հայտնի է դարձել հեռուստաաստղ Քայլի Ջեների հետ սիրավեպի արդյունքում, հրապարակել է իր ալբոմի շապիկը, որի վրա կարելի է նկատել «հայկական դրոշը»:
Շապիկի կենտրոնում պատկերված է ռեփերի գլուխը, առջևի ֆոնին մերկ կանայք են, իսկ հետին ֆոնին երևում է «հայկական եռագույնը»։ Համացանցի հայ օգտատերերը շտապել են կարծել, ռեփերը միտումնավոր է օգտագործել հայկական դրոշը, մինչդեռ ուշադիր նայելու դեպքում նկատելի է, որ եռագույնը ստացվել է ծածանվող վառ գույնի դրոշակների և երկնքի ֆոնի «միաձուլման» արդյունքում:
Astroworld ալբոմի շապիկի դիզայնով զբաղվել է Դևիդ Լաշապելը:








