«Չեմ հիշում որևէ համերգ, որ այս երգը երգելիս չարտասվեմ». Սիլվա Հակոբյանի երգն իր կյանքի պատմության մասին
Երգչուհի Սիլվա Հակոբյանը Ինստագրամի իր էջում հրապարակել է «Երջանիկ եմ» երգի կատարումն ու երկրպագուներին պատմել, որ երգն իր կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի։
Երգչուհին նշել է, որ այս երգը կատարելիս միշտ արտասվում է։
«Այս երգն իմ կյանքի պատմությունն է, որում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն! Դեռևս չեմ հիշում որևէ համերգ, որտեղ այս երգը երգելիս չարտասվեմ... դրանք իհարկե երջանկության արցունքներ են։ Ինչպե՞ս կարող եմ երջանիկ չլինել, երբ ունեմ նման ստեղծագործ ու լավ ընտանիք, սիրում եմ ու սիրված եմ, զբաղվում եմ իմ սիրելի գործով և, ամենակարևորը, ունեմ հավատարիմ ու գնահատող հանդիսատես! Ուզում եմ,որ բոլորդ երջանիկ լինեք...»,– գրել է երգչուհին։







