«Կյանքս». Քլոե Քարդաշյանը դստեր լուսանկարն է հրապարակել՝ այն ուղեկցելով հայերեն բառով

17:31 • 06.08.18

 

Ամերիկահայ հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանն իր դստեր՝ Թրուի լուսանկարն է հրապարակել Instagram-ում՝ այն ուղեկցելով «Kyankus My Life» («Կյանքս. Իմ կյանք») գրառմամբ, հայտնում է The Daily Mail-ը:



Իրապատում շոուների աստղն այդպես իր հարգանքի տուրքն է մատուցել իր հայկական արմատներին. Քլոեի օգտագործած «Կյանքս»-ը հայերեն բառ է, գրում է լրատվամիջոցը։



Փոքրիկ Թրու Թոմփսոնը մոտ չորս ամսական է: Փոքրիկի հայրը «Քլիվլենդ» թիմի բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնն է։



The Daily Mail-ը նշում է, որ Քլոեն իր դստեր ընդամենը մի քանի լուսանկար է հրապարակել, նա չափազանց զգույշ է սոցիալական մեդիաներում Թրուի հետ կապված հրապարակումներում:

 

True love: Khloe Kardashian shared an adorable photo of daughter True on Instagram on Sunday with the caption: 'Kyankus My Life'

 Adorable: True Thompson is nearly five months old; Khloe's also posted a picture of her bundle of joy July 14

Proud parents: Khloe is still trying to make it work with beau Tristan Thompson despite the cheating allegations that surfaced before True was born in April

 

 

 

«Կյանքս». Քլոե Քարդաշյանը դստեր լուսանկարն է հրապարակել՝ այն ուղեկցելով հայերեն բառով