Մոսո Կարապետյանի 30–ամյակն ու որդու համար կազմակերպված baby shower–ը
Դերասան Մոսո Կարապետյանի ընտանիքում օրերս կրկնակի տոն է եղել։ Դերասանի 30-ամյակի օրը նա ու կինը` Քրիստինան, ԱՄՆ–ում կազմակերպել են նաև baby shower իրենց փոքրիկի ծննդին ընդառաջ։
Փոքրիկի համար կազմակերպված խնջույքին հրավիրված են եղել զույգի մտերիմները, որոնց թվում են եղել նաև հայտնի մարդիկ։
Մոսոյի և Քրիստինայի առաջնեկի սեռը հայտնի է։ Զույգն արու զավակ է ունենալու, որի համար արդեն ընտրել է անուն` Լեո։ Քրիստինան հղիության 7–րդ ամսում է։ Զույգն անհամբերությամբ սպասում է ընտանիքի համալրմանը։
























