Տաթևիկ Ադումյանը մի քանի տարվա դադարից հետո լուսանկար է հրապարակել ամուսնու հետ` վերջ տալով ամուսնալուծության լուրերին

16:01 • 06.08.18

 

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը տարիների դադարից հետո լուսանկար է հրապարակել ամուսնու` Խաչիկ Ադումյանի հետ։

 

Տաթևիկի ամուսինը երբեք չի սիրել լինել հանրության ուշադրության կենտրոնում, սակայն զույգի համատեղ լուսանկարները երբեմն հայտնվում էին համացանցում։ Վերջին տարիներին դրանք իսպառ բացակայում էին։

 

Մի քանի տարի է` լուրեր են շրջանառվում, որ Տաթևիկն ամուսնալուծվել է։ Չնայած դերասանուհին հերքում էր դա, խոսակցությունները չէին դադարում։ Շատերը նկատել էին, որ Տաթևիկը հաճախ է ճամփորդում, լինում ընկերական միջավայրում, որտեղ նրա կողքին չեն տեսնում ամուսնուն։

 

Բայց ահա դերասանուհին լուսանկար է հրապարակել ամուսնու հետ` վերջնականապես փակելով ամուսնալուծության թեման։

 

Տաթևիկը լուսանկար է մակագրել է . «Երբ սիրում ես...»։

 

Տաթևիկ Ադումյանը մի քանի տարվա դադարից հետո լուսանկար է հրապարակել ամուսնու հետ` վերջ տալով ամուսնալուծության լուրերին