Արևիկ Ուդումյանի որդու 2-ամյակի գունեղ խնջույքը մանկապարտեզում

16:28 • 08.08.18

 

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն ու ամուսինը՝ Արամ Վարդևանյանը, օգոստոսի 6-ին նշել են իրենց առաջնեկի՝ Ռուբենի 2-ամյակը։ Արևիկն օրվա լուսանկարները տրամադրել է Tert.am Life–ին և որոշ մանրամասներ պատմել տոնական օրվանից։

 

Փոքրիկի տարեդարձի խնջույքը  ծնողները կազմակերպել են «Մեղուներ» մանկապարտեզում, ուր նա հաճախում է։

 

Ծնողները մանկապարտեզի միջավայրում են նշել փոքրիկի օրը, քանի որ նախ` Ռուբենի ընկերական շրջապատը դեռ այնտեղ է, բացի այդ, նրանց ընկերներից շատերի երեխաներն էլ նույն մանկապարտեզը հաճախում։ Երեկոյան Արևիկն ու ամուսինն իրենց հարազատների «մեծական» շրջապատում են տոնել Ռուբենի ծնունդը, քանի որ սա հավասարապես իրենց տոնն է։

 

 

Մայրիկն ինքնուրույն է զբաղվել որդու տարեդարձի խնջույքի կազմակերպմամբ, բոլոր դետալների մշակմամբ` օրը դարձնելով գունեղ ու հեքիաթային։ Իրենց կյանքը գունավորած փոքրիկի տարեդարձի համար Արևիկն ընտրել է գույներից ամենավառը` դեղինը, որը նաև մեղվի խորհրդանիշն է։ Օրվա համար մայրիկը նախապատվությունը տվել էր աշխատասեր մեղվի թեմատիկային։

 

«Այս տարի թեմատիկան ես ընտրեցի։ Կարծում եմ` սա վերջին անգամն էր, քանի որ հաջորդ տարվանից նա ավելի լիարժեք կգիտակցի, որ իր տարեդարձն է ու ինքնուրույն կընտրի օրվա թեման»,– նկատեց հաղորդավարուհին։

 

Ըստ Արևիկի` այս տարի որդին որոշակիորեն գիտակցում էր, որ իր ծնունդն է։ Օրվա ընթացքում շատ ուրախ ու ոգևորված է եղել, բոլորին հյուրասիրել է, ընկերների հետ խաղացել։

 

Լուսանկարները` Յուլյա Գրիգորյանի

Արևիկ Ուդումյանի որդու 2-ամյակի գունեղ խնջույքը մանկապարտեզում