Հագեցած, ռիթմիկ և անակնկալներով օր՝ Սևանի ափին. կայացավ Sevan Summer Sprint-ը՝ Dj Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Միշոյի և Ռեինկարնացիայի մասնակցությամբ

12:16 • 13.08.18

 

Խելահեղ ռիթմեր, պարային տրամադրություն, տարատեսակ զվարճանքներ և համերգ՝ սիրված արտիստների՝ Dj Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Միշոյի և Ռեինկարնացիայի  մասնակցությամբ. այս ամենը մեկ տեղում համախմբել էր ամառային թեժ իվենթը՝ Sevan Summer Sprint-ը: Օգոստոսի 11-ին, վաղ առավոտյան մասնակիցները հարմարավետ, բարձրակարգ ավտոբուսներով տեղափոխվեցին Սևան, որտեղ էլ գեղեցիկ լողափերից մեկում նրանց սպասում էր հագեցած օրակարգով և բազմաթիվ անակնկալներով փարթի-համերգը:

 

Monoscope և Liferocks  ընկերությունների համատեղ կազմակերպած միջոցառմանը ստեղծված էին բոլոր պայմանները մասնակիցների համար՝ լիարժեք ուրախանալու, լիցքաթափվելու և ամառային բարձր տրամադրությունը որսալու համար: Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը, ֆիքսել իվենթի մասնակիցներին ու հետաքրքիր դրվագները:

 

Sevan Summer Sprint-ը մեկնարկեց  ջրային սկուտերներով շոու-ծրագրով, ապա շարունակվեց զումբայի և սպորտային մարզումներով պրոֆեսիոնալ մարզիչների ուղեկցությամբ: Երաժշտական մասը բեմահարթակից ապահովեց Dj Guevo-ն: Մարմինը մարզելուց և մի լավ պարելուց հետո մասնակիցներն անցան խաղարկության: Միջոցառման աջակից տարբեր ընկերությունների կողմից վիճակահանության սկզբունքով խաղարկվեցին նվերներ՝բջջային հեռախոսից մինչև նվեր քարտեր, որոնք գտան իրենց հաջողակ հասցեատերերին:

 

 

Տարածքում գործում էին ֆուդ կորտ, բար, գարեջրի կետեր, կալյան: Ապահովված էր ամեն բան, որպեսզի մասնակիցներն իրենց հարմարավետ զգան և հետաքրքիր ժամանց անցկացնեն: Sevan Summer Sprint-ի կազմակերպիչները հոգացել էին նաև մասնակիցների անվտանգության խնդիրը: Ողջ ընթացքում տարածքում աշխատում էր թիկնապահական ծառայությունը, ինչպես նաև ԱԻՆ, Ոստիկանության և Շտապօգնության ծառայությունները: 

 

Sevan Summer Sprint-ը շարունակվեց համերգային ծրագրով, որի բացումը վերապահված էր Dj Սերժոյին: Պարային ռիթմերը մասնակիցներին ստիպեցին անվերջ պարել ու ապահովեցին տաք տրամադրություն: Համերգային երեկոն շարունակվեց Ֆելիքս Խաչատրյանի մասնակցությամբ: Հնչեցին արդեն սիրված երգեր, որոնցից շատերը հանդիսատեսը երգեց Ֆելիքսի հետ: Երեկոյի ռեփ տրամադրությունն ու «բիթը» ապահովեց Միշոն: Ռեփերի կատարումներից հանդիսատեսն այնքան էր ոգևորվել, որ մեկ երգը երկու անգամ լսելու ցանկություն հայտնեց: Միշոն խնդրանքը չմերժեց: Համերգ-փարթին եզրափակեց Ռեինկարնացիա խումբը:

 

 

Շուրջ 4 ժամ տևած համերգի ընթացքում պասիվ մասնակցի գտնել հնարավոր չէր: Համերգին հաջորդեց Sevan Summer Sprint-ի՝ամենասպասված պահը՝ գլխավոր մրցանակի խաղարկությունը: Monoscope, Liferocks և «Մոտոշոփ» ընկերություններրի համատեղ մրցանակը՝ սպորտային մոտոցիկլետը, որը ողջ օրվա ընթացքում մասնակիցներից շատերի համար ամենացանկալի և սպասված նվերներ էր, նույնպես գտավ իր հասցեատիրոջը: Sevan Summer Sprint-ն ավարտվեց հագեցած օրը ամփոփող՝ գունեղ հրավառությաբ:

 

Էմոցիաների մեծ փնջով, վառ տպավորություններով մասնակիցները վերադարձան Երևան՝ պահանջելով արդեն հաջորդ Sevan Summer Sprint-ը: Ի դեպ, կազմակերպիչները նշեցին, որ այն լինելու է ամենամյա:

 

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Հագեցած, ռիթմիկ և անակնկալներով օր՝ Սևանի ափին. կայացավ Sevan Summer Sprint-ը՝ Dj Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Միշոյի և Ռեինկարնացիայի մասնակցությամբ