Շպռոտի գայթակղիչ տեսքն ու Lazzaro-ի հետ նոր տեսահոլովակը

16:14 • 16.08.18

 

Տևական ժամանակ է ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտը Ինստագրամի իր էջում բավականին ակտիվ է: Երգչուհին պարբերաբար կիսվում է իր գայթակղիչ լուսանկարներով և ցույց տալիս, թե ինչպես է անցնում իր կյանքը ԱՄՆ-ում:

 

Այս անգամ իր միկրոբլոգում երգչուհին տեղադրել է նոր լուսանկարներ, որոնցում ներկայացել է մարմինն ընդգրկող  զգեստով: Լուսանկարներին կից երգչուհին անգլերեն գրառում է արել. «Սիրում եմ ձեզ»:

 

Ավելի վաղ Շպռոտը երկրպագուների հետ կիսվել էր ստեղծագործական նորությամբ: Նա պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել՝ Lazzaro-ի հետ համագործակցությամբ: երգչուհին մի քանի լուսանկարներ էր հրապարակել նկարահանման հրապարակից, որոնցում ներկայացնում էր աշխատանքային ընթացքը: Լուսանկարներից պարզ է դառնում, որ երգչուհին պատրաստվում է լսարանին կրկին զարմացնել իր համարձակ կերպարներով:

 

 

Շպռոտի գայթակղիչ տեսքն ու Lazzaro-ի հետ նոր տեսահոլովակը