Քիմ Քարդաշյանը` երեխաների հետ Մայամիում հանգստանալիս (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ընտանիքի ու ընկերների հետ գտնվում է Մայամիում, որտեղ բոլորով հանգստանում են շքեղ զբոսանավի վրա:
Ինչպես երևում է Daily Mail-ի հրապարակած ֆոտոշարքում, 37-ամյա Քարդաշյանը եղել է ավագ դստեր՝ 4-ամյա Նորթի ու միջնեկ որդու՝ Սենթի հետ:
Քարդաշյանը, որը վերջին շրջանում զգալի նիhարել է ու շտկել կազմվածքը, կրել է կիպ վարդագույն կոմբինեզոն՝ պարծենալով բարակ գոտկատեղով ու մյուս բարեմասնություններով:
Հայազգի գեղեցկուհին ու ռեփեր Քանյե Ուեսթն ունեն երեք երեխա:












