Ալեքսեյ Չումակովը համերգ կտա Երևանում

18:59 • 21.08.18

 

Ռուս երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովը համերգ կտա Հայաստանում։ Նա ելույթ կունենա Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում հոկտեմբերի 21–ին։

 

Չումակովը Երևանում կներկայացնի իր «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով: 

 

Կազմակերպիչները վստահեցնում են, որ համերգային շոուն հիշեցնելու է գեղեցիկ և ռոմանտիկ ներկայացում: Նա կկատարի ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ:

 

Չումակովի մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից, հայրը բուլղարացի։

Ալեքսեյ Չումակովը համերգ կտա Երևանում