«Սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը». Անահիտ Սիմոնյանի սիրո խոստովանությունը Հայկոյի 45-ամյակի առթիվ

13:44 • 25.08.18

Երգիչ, երգահան Հայկոն այսօր նշում է 45-ամյակը: Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն ամուսնուն  սիրո խոստովանություն է արել և շնորհավորանք հղել տարեդարձի կապակցությամբ։

Ինստագրամի իր էջում Անահիտը Հայկոյի հետ համատեղ լուսանկարներով հոլովակ է տեղադրել, որին կից գրառում է թողել. «Ծնունդդ շնորհավոր, սեր իմ: Ես սիրելու եմ քեզ մինչև իմ վերջին շունչը»:

Երգչուհին այսօր որոշել է նաև Ինստագրամի Սթորի հավելվածի բոլոր հրապարակումները նվիրել Հայկոյին և պարբերաբար նոր լուսանկարներ է տեղադրում, որոնցից մեկում Հայկոն որդու՝ Արմանի հետ է:

Նշենք, որ երգչուհին այժմ Մոսկվայում է գտնվում: