Դեն Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Tert.am Life-ն իր ընթերցողներին արդեն ներկայացրել է «Պոկերի արքա», դերասան և Ինստագրամի աստղ համարվող ամերիկահայ Դեն Բիլզերյանի ժամանումը Երևան:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում Դենի և նրա եղբոր հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել. «Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»:
Մնացական Բիչախչյանը նաև Դեն Բիլզերյանի հոր՝ Փոլ Բիլզերյանի հետ է լուսանկար հրապարակել՝ տեղեկացնելով, որ վերջինս էլ մի քանի տարի առաջ է ՀՀ քաղաքացիություն ստացել:
Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Դենի Հայաստան ժամանելու հիմնական նպատակը Հայաստանի քաղաքացիություն ստանալն էր: Նրա այցը մասնավոր է։ Դենը Երևանում կմնա 3 օր։ Օգոստոսի 29-ին նա Երևանից կմեկնի Թաիլանդ։









