Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելը Սիրուշոյի հետ լուսանկար է հրապարակել
«Պոկերի արքա» ամերիկահայ մեծահարուստ Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած ամերիկացի մոդել Սուելին Մեդիրոսը Ինստագրամի իր էջի «Սթորի» հավելվածում լուսանկար է հրապարակել երգչուհի Սիրուշոյի հետ և մակագրել. «Ամենաքաղցր աղջիկը երբևէ»:
Այսօր Դեն Բիլզերյանը հանդիպել է նաև Լևոն Քոչարյանին, որի հետ հասցրել է ճաշել Երևանի կենտրոնում։
Մոդելը պարբերաբար իր միկրոբլոգի էջում հետևորդների հետ կիսվում է Հայաստան այցից տպավորություններով: Ինստագրամի Սթորի հավելվածում Սուելինը լուսանկարներ է հրապարակել նաև Հանրապետության հրապարակից և Սևանա լճից:
Իր հրապարակումներից մեկում մոդելը նշել է, որ արդեն հասցրել է սիրել Հայաստանը:














