Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն

12:15 • 28.08.18

 

Հայաստան ժամանած «Պոկերի արքա», դերասան և Ինստագրամի աստղ համարվող ամերիկահայ Դեն Բիլզերյանը ուղղաթիռով մեկնել է Արցախ: Նրան ուղեկցում են հայրը, եղբայրը և նրանց հետ Հայաստան ժամանած երկու գեղեցկուհիները:

 

Դենը Ինստագրամի «Սթորի» հավելվածում հոլովակ է հրապարակել ուղղաթիռից, իսկ ավելի ուշ տեղադրել է երգչուհի Սիրուշոյի լուսանկարը ուղղաթիռում: Հրապարակումից պարզ է դառնում, որ Դենին դեպի Արցախ ուղեկցում են նաև երգչուհին և նրա ամուսինը՝ Լևոն Քոչարյանը: Ավելի վաղ էլ Դենը հրապարակել է իր հայկական անձնագրի լուսանկարը: 

 

Հիշեցնենք, որ երեկ Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները՝ ՀՀ քաղաքացիություն են ստացել և մասնակցել երդման արարողության: Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ Դենի Հայաստան ժամանելու հիմնական նպատակը Հայաստանի քաղաքացիություն ստանալն էր: Նրա այցը մասնավոր է։ Դենը Երևանում կմնա ևս մեկ օր։ Օգոստոսի 29-ին նա Երևանից կմեկնի Թաիլանդ։

 

 

Դեն Բիլզերյանը ուղևորվել է Արցախ.նրան ուղեկցում է նաև Սիրուշոն