Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս

16:26 • 28.08.18

 

Երևան ժամանած, ապա Արցախի Հանրապետություն այցելած «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այցելել է զինվորական հրաձգարան:

 

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանը՝ կից հրապարակելով լուսանկարը: «Այսօր ԱՀ ԱԱԾ ՀԶՈՐՆԵՐԻ հյուրն է Den Bilzerian-ը»,-գրել է Ա. Ղարամյանը:

 

Հիշեցնենք, որ նախքան այդ Դեն Բիլզերյանը ոչ պաշտոնական հանդիպում էր ունեցել ԱՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ:

 

Tert.am Life-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Պոկերի արքա», դերասան և Ինստագրամի աստղ համարվող ամերիկահայ Դեն Բիլզերյանը առավոտյան ուղղաթիռով մեկնել է Արցախ: Նրան ուղեկցել են հայրը, եղբայրը, նրանց հետ Հայաստան ժամանած երկու գեղեցկուհիները, ինչպես նաև Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն: 

 

 

 

Դեն Բիլզերյանը՝ արցախյան հրաձգարանում նռնականետ կրակելիս