Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդելի նոր լուսանկարներն Արցախից
«Պոկերի արքա», դերասան և Ինստագրամի աստղ համարվող ամերիկահայ Դեն Բիլզերյանի հետ Հայաստան ժամանած մոդել Սուելին Մեդեյրոսը Ինստագրամի իր էջում շարունակում է կսիվել հայաստանյան այցից իր տպավորություններով: Մոդելը իր միկրոբլոգում նոր լուսանկարներ է հրապարակել Արցախ կատարած այցից:
Լուսանկարներում Սուելինը կրում է զինվորական տաբատ: Մոդելը լուսնակարվել է նաև արցախյան հրաձգարանում կրակելիս: Ֆոտոշարքը Սուելինը ուղեկցել է հետևյալ գրառմամբ. «Ճանաչիր ինքդ քեզ, ճանաչիր քո թշնամուն. հազար ճակատամարտ, հազար հաղթանակ»:
Tert.am Life-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դեն Բիլզերյանը այսօր Երևանից կմեկնի: Նրա հաջորդ ուղղությունը Թաիլանդն է:














