«Այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա». Անահիտ Սիմոնյանի նոր լուսանկարը՝ ընտանեկան հանգստից
Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն իրենց որդու՝ Արմանի հետ այս օրերին հանգիստն են վայելում Հունաստանում: Երգչուհին Իսնտագրամի իր էջում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում և հետևորդներին ցույց տալիս, թե ինչպես վայելում ծովն ու արևը:
Անահիտը իր միկրոբլոգում հերթական լուսանկարն է հրապարակել Հայկոյի և որդու հետ: Լուսանկարը երգչուհին մեկնաբանել է այսպես. «Գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ այս կյանքում ընտանիքից կարևոր ոչինչ չկա»:
Նրանց հետ իրենց ընտանեկան հանգիստն են վայելում նաև Ալեքսանդր Բաբասյանն ու իր ընտանիքը: Օրերս էլ Անահիտը մտերիմ ըկերուհու՝ Լիլիթ Բաբասյանի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել, որն ուղեկցել էր ջերմ գրառմամբ. «Կյանքիս ամենահիասքանչ պահը կարող եմ համարել այն, երբ հասկացա, որ իմ կյանքում հայտնվել է ընկերուհի, որի հետ նույն կերպ ենք մտածում: Նա իմ Լիլին է»,-գրել ՝ երգչուհին:












