Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը

18:41 • 04.09.18

 

 Սոչիում այսօր մեկնարկել է «Նոր ալիք 2018» 17-րդ միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթն ունի 15 մասնակից 10-ը երկրից՝ Հայաստան, Ռուսասատան, Բուլղարիա, Ուկրաինիա, Հունաստան, Իտալիա, Ղազախստան, Ադրբեջան, Կանադա և Մալթա:  

 

Հայաստանը այս տարի մրցույթում կներկայացնի Գևորգ Հարությունյանը, ով լսարանին հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծից: Ավելի վաղ  Tert.am Life-ի հետ զրույցում Գևորգը նշել էր, որ հինգ անգամ մրցույթին մասնակցելու հայտ է ուղարկել և միայն այս տարվա համար է հաստատվել իր մասնակցությունը: 

 

«Նոր ալիք» մրցույթը, կանոնակարգի համաձայն, կընթանա երեք փուլով`առաջին օրը մասնակիցները կկատարեն միջազգային հիթ, երկրորդ օրը՝ իրենց երկրի հիթը, երրորդ օրը՝ իրենց սեփական երգացանկից: Գևորգը նշել էր, որ որպես երկրի հիթ կատարելու է Արթուր Գրիգորյանի «Կյանք ու Կռիվ»  երգը: 

 

 Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, «Նոր ալիք 2018»-ի հիմնական միջոցառումների անցկացման վայրը կլինի առողջարանային քաղաքի Օլիմպիական այգին, որտեղ կառուցվել է New Wave Hall համերգասրահը՝ նախատեսված 2800 հանդիսականի համար:

 

Արդեն չորրորդ տարին է, ինչ երիտասարդ կատարողների հանրահայտ մրցույթն անցկացվում է Սոչիում: Մրցույթի բացումը կկայանա ավանդական գալա-համերգով: Այս երեկո բեմ կբարձրանան Ֆիլիպ Կիրկորովը, Բաստան, Սերգեյ Լազարևը, Դիմա Բիլանը, Նիկոլայ Բասկովը, Վալերիան, Կրիստինա Օրբակայտեն, Ալսուն և շատ ուրիշներ:


Հատուկ հյուրն է լինելու պուերտոռիկացի կատարող Լուիս Ֆոնսին՝ իր Despacito համաշխարհային հիթով:

 

 

 

Սոչիում մեկնարկել է «Նոր ալիք 2018»–ը. Հայաստանը կներկայացնի Գևորգ Հարությունյանը