Երգիչ Անդրեն հարսանեկան լուսանկար է հրապարակել
Տևական ժամանակ է ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել: Երգիչը որևէ մեկնաբանություն չի թողել լուսանկարին կից, փոխարենը՝ նրա գործընկերներն ու հետևորդները շտապել են երգչին շնորհավորել ամուսնության կապակցությամբ:
Վերջին շրջանում Անդրեն առհասարակ անձնական կյանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի անում, սակայն ինչպես պարզ է դառնում նրա միկրոբլոգում տեղադրված լուսանկարներից, երգիչն ընտրյալ ունի:










