Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին

12:59 • 06.09.18

 

Սեպտեմբերի 5-ին կայացավ Սոչիում մեկնարկած «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը: Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը կատարել է LP-ի Lost on you հիթը և արժանացել ժյուրիի բարձր գնահատականին:

 

Ժյուրիի յուրաքանչյուր անդամ Գևորգի ելույթը գնահատել է 10-ը միավորով: Ընդհանուր նա վաստակել 100 միավոր, որը մրցույթի առաջին օրվա համար ամենաբարձրն էր: Այսպիսով, մեր մասնակիցը ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքներով մրցութային առաջին օրը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

 

Ի դեպ, ավելի վաղ Գևորգը Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ մրցույթի կազմակերպիչները հերթական բացթողումն են արել: Հայաստանի ու Ադրբեջանի մասնակիցների ելույթի համարները տեղադրված էին եղել հակառակ: Գևորգը նշել էր, որ կազմակերպիչները վստահեցրել են, որ մինչ այս պահը ստացած ձայները կվերանայվեն ու կուղվեն ճիշտ մասնակցի օգտին:

 

Հիշեցնենք, որ այսօր արդեն տեղի կունենա մրցույթի երկրորդ փուլը, որի ժամանակ մասնակիցները կկատարեն իրենց երկրի հիթը: 

 

 

 

 

Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի առաջին մրցութային օրը արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին