«Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին». Գարիկ Մարտիրոսյանի հումորային լուսանկարը Դեմիս Կարիբիդիսի հետ

14:58 • 07.09.18

 

Գարիկ Մարտիրոսյանը, որն  օրերս աշխատանքային թիմով ժամանել է Երեւան, նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում  Comedy Club-ի հումորիստներից Դեմիս Կարիբիդիսի հետ: Լուսանկարին կից, Գարիկը հումորային գրառում է արել. «Դեմիսին բերել եմ, որպեսզի մասնակցի հայկական «Ձայնը» նախագծին: Կարծում եմ, այսպիսի տաղանդով մինչեւ եզրափակիչ նա հաստատ կհասնի»: 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում տեղի կունենա Comedy Club-ի փառատոնը, որի նախապատարստական աշխատանքներն արդեն սկսվել են:

 

Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Գարիկը նշել էր, որ հատուկ ծրագիր են պատրաստել երևանյան հանդիսատեսի համար: «Ինձ համար շատ մեծ նշանակություն ունի Երևանում ելույթ ունենալը։ Հայ հանդիսատեսը հրաշալի է հասկանում հումորից, այդ իսկ պատճառով Comedy Club–ի ելույթը Երևանում իր տեսակի մեջ ստեղծագործական քննություն է ինձ համար։ Շատ եմ ուզում Երևանից մեկնել այն զգացողությամբ, որ մենք հաջողել ենք և ամեն ինչ արել 5+-ի»,– նշել էր  նա։