Գևորգ Հարությունյանը «Նոր ալիք 2018»-ի երկրորդ մրցութային օրվա առաջատարն է իր ստացած միավորներով
Սեպտեմբերի 6-ին անցկացվել է Սոչիում մեկնարկած «Նոր ալիք 2018» երաժշտական մրցույթի երկրորդ մրցութային օրը, որի շրջանակում մասնակիցները կատարել են իրենց երկրի հիթը: Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը մրցութային երկրորդ օրը հանդես է եկել Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» երգով:
Գևորգը, ինչպես մրցութային առաջին, այնպես էլ երկրորդ օրը վաստակել է առավելագույն 100 միավորը: ժյուրիի յուրաքանչյուր անդամ նրա ելույթը գնահատել է 10-ը միավորով: Այս ցուցանիշով Գևորգը մրցութային երկրորդ օրվա առաջատարն է: Երգիչը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է մրցութային երկրորդ օրվա ելույթի տեսանյութը:
Նշենք, որ «Նոր ալիք 2018»-ում կանցկացվի ևս մեկ մրցութային օր, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց երգացանկից որևէ կատարում:









