Սիրելիի և մտերիմների անակնկալ շնորհավորանքը Մարինկա Խաչատրյանի տարեդարձին
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը այսօր նշում է ծննդյան 21-ամյակը: Դերասանուհու համար տոնական օրը սկսվել է դեռ կեսգիշերին: Նրան անակնկալ են մատուցել սիրելին՝ Հրաչը և մտերիմ ընկերները:
Մարինկան տեսանյութ է հրապարկել Ինստագրամի և Ֆեյսբուքի էջերում ու ցուցադրել, թե ինչ անակնկալներով է սկսվել տարեդարձը: Դերասանուհուն բազմաթիվ շնորհավորանքներ և ջերմ խոսքեր են հղել նաև գործընկերներն ու երկրպագուները:







