Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից

12:02 • 10.09.18

 

Սեպտեմբերի 9-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում անցկացվեց  «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։ Իրենց մրցութային երգերով ելույթ ունեցան 11 մասնակից՝ Աննան, Արփին, Նարե Էլիզբարյանը, Գոռ X-ը, Վարդան Մարգարյանը,1+1-ը, Էլիզան, Անին, Մարիա Պետրոսյանը, L.E.V.O.N-ը և Լիան: 

 

Նրանցից եզրափակիչ փուլ անցան 5 մասնակից՝ Անին, Վարդան Մարգարյանը, L.E.V.O.N-ը, Լիան և Էլիզան: 

Մրցութային առաջին օրվա արդյունքը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, նախորդ տարիներին տարբեր երկրներից «Մանկական Եվրատեսիլին» մասնակցած երեխաներից կազմված միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։

 

Աեպտեմբերի 16-ին տեղի կունենա «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը: Երկու փուլերի արդյունքներով ընտրված մասնակիցներն արդեն ուժերը կչափեն եզրափակչում եվրատեսիլյան բեմում հայտնվելու հիմնական ուղեգրի համար:  

 

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը տեղի կունենա նոյեմբերի 25-ին Մինսկում: 

 

 

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի արդյունքները. եզրափակչում է 5 մասնակից