«Նոր ալիք 2018»-ում Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
Սոչիում ավարտվել է «Նոր ալիք 2018» երաժշտական մրցույթը: Հայաստանը ներկայացնող Գևորգ Հարությունյանը մրցութային երրորդ օրը կատարել է իր Stand up երգը: Բոլոր երեք մրցութային օրերի արդյունքներով Գևորգը վաստակել է ընդհանուր 297 միավոր և զբաղեցրել երկրորդ հորիզոնականը: Գևորգի հետ երկրորդ հորիզնոականը կիսել է «Голос» նախագծի հաղթող, Ռուսաստանը ներկայացնող Դարյա Անտոնյուկը:
Առաջին հորիզոնականը գրավել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինը՝ դառնալով այս տարվա հաղթողը:
Հիշեցնենք, որ Հայաստանի մասնակիցը առաջին երկու մրցութային օրերին ժյուրիի կողմից ստացել է առավելագույն միավորները:







