Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը

13:28 • 12.09.18

 

Ամերիկյան հեռուստաաստղ Քայլի Ջեները Ինստագրամի իր էջում հրապարակել է իր դստեր՝ Սթորմիի և և Քիմ Քարդաշյանի կրտսեր դստեր՝ Չիկագոյի համատեղ լուսանկարը: Լուսանկարում փոքրիկները գիշերազգեստով են:  Քայլին լուսանկարին կից մեկնաբանություն է թողել. «Քնկոտ երեկույթ»: 

 

 Ավելի վաղ հայտնել էինք, որ Քայլի Ջենները Սթորմիի ծնվելուց հետո իր կյանքում եղած փոփոխությունների մասին խոսել է Vogue Australia-ի էջերում, որի սեպտեմբերյան համարի գլխավոր շապիկին ինքն է: 

 

 

«Չեմ կարծում, թե իմ կյանքը փոխվել է մայրիկ դառնալուց հետո: Մայրանալուց հետո փոխվել է կյանքի հանդեպ իմ մոտեցումը: Ավելի շատ եմ մտածում ապագայի մասին: Մինչև դստերս ծնվելը, ես սովոր էի ապրել տվյալ օրով, բայց հիմա ավելի շատ ապագայի մասին եմ մտածում: Իրականում կարծում եմ, որ ինձ ավելի շատ եմ սիրում Սթորմիին ունենալուց հետո: Ես փորձում եմ ավելի դրական մարդ լինել: Ինձ դա դուր է գալիս»,-ասել է Քայլին:

 

 

Քայլի Ջեները հրապարակել է Քիմ Քարդաշյանի և իր դստեր համատեղ լուսանկարը