Ժան-Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան և այլ աստղեր գալիս են Հայաստան՝ Comedy club փառատոնի շրջանակում
«Универсальный солдат», «Кикбоксёр» և «Кровавый спорт» ֆիլմերից հայտնի, հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան ներկա լինելու Comedy Club-ի երևանյան փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին և 16-ին:
Այս օրերին Երևանում կլինեն մի շարք այլ աստղեր ևս՝ Օլգա Բուզովան, Ելենա Լետուչայան, Արարատ Քեշչյանը, Նատալյա Եփրիկյանը, DJ Smash-ը. Միջոցառմանը մասնակցելու են նաև երգիչ Թաթա Սիմոնյանը, դիզայներ Վահան Խաչատրյանը: Tert.am Life-ը ներկայացնում է Հայաստան ժամանող հյուրերի խոսքն ուղղված հայ հանդիսատեսին.
Ժան-Կլոդ Վան Դամ
«Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրը իմ լավ ընկերն ու սիրելի երգիչն է դեռ փոքր տարիքից: Այդ պատճառով ինձ կրկնակի հաճելի է, որ ես ոչ թե պարզապես հանդիսանում եմ Ռուսաստանում հանրահայտ հումորային շոուի հյուր, այլ կարող եմ հոգով ներթափանցել այդ հրաշալի երկիր»:
Մարինա Կրավեց
«Ժան-Կլոդ Վան Դամը լեգենդ է, ով անգամ իր 57 տարեկանում 55 տարեկանի տեսք ունի: Փոքր տարիքում եղբայրներիս հետ հաճախ էի մարտաֆիլմեր դիտում, չնայած որոշ էպիզոդներից շեղվում էինք կռիվներով: Այնպես որ, ինձ համար, Վան Դամը ժպտերես և շատ ճկուն բելգիացի արական սեռի ներկայացուցիչ է` альфа-самец: Նրա հետ «թույն» լուսանկարներ կանենք»:
Ելենա Լետուչայա
«Լեռներ, արև և Comedy Club. իմ կարծիքով սա հրաշալի համադրություն է սեպտեմբերի հանգստյան օրերի համար: Ես վաղուց էի ցանկանում այցելել Երևան, որի մասին մշտապես հիացմունքով են պատմում ընկերներս և վերջապես իմ մինի-երազանքը կկատարվի: Արդեն անհամբեր սպասում եմ, թե ինչպես եմ քայլելու Երևանի գեղեցիկ փողոցներով և, իհարկե, համտեսելու տեղի խոհանոցը»:
Օլգա Բուզովա
«Ես ուրախ եմ, որ արդեն սեպտեմբերին գալիս եմ Հայաստան թեկուզ ոչ իմ անհատական համերգով, այլ որպես հրավիրյալ հյուր ինձ արդեն հարազատ դարձած Comedy Club-ում: Վստահ եմ, որ նկարահանումները կանցնեն ինչպես սովորաբար լինում է՝ թեթև և անկաշկանդ զվարճանքի մթնոլորտում, իսկ ես կկարողանամ հատկացնել մի քանի ազատ ժամ և քայլել Հանրապետության հրապարակով, հիանալ Կասկադով և զգալ այդ անհավանական քաղաքի մթնոլորտը»:
DJ Smash
«Միշտ հաճելի է վերադառնալ այնտեղ, որտեղ գեղեցիկ է, համեղ և շատ հոգևոր, հատկապես, այդպիսի հիանալի անձնակազմով: Չգիտեմ, այս անգամ կստացվի ինձ հասնել մինչև ֆանտաստիկ Սևանա լիճ, բայց եթե դուք ծրագրում եք ձեր ուղևորությունը Հայաստան, անպայման դեպի Սևան ուղղությունը ներառեք ձեր ծրագրերում»:







