Ինչպես է անցել Yerevan music night–ը

08:22 • 15.09.18

 

Կենդանի երաժշտություն, պարային ռիթմեր և լավ տրամադրություն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում. երեկ կայացավ Yerevan music night–ը, որն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ`«Կամի» ակումբի նախաձեռնությամբ։

 

Yerevan music night–ի առաջին հատվածում ելույթ ունեցան Լևոն Մալխասյանը, Գոռ Սուջյանը, Հայկոն, Սրբուհի Սարգսյանը, Գարիկը և Սոնան, Արամ MP3–ն, «Մի քանի հոգին»,  Kami & Friends–ը, այնուհետև բեմ բարձրացավ Modjo Band-ի մենակատար Yann Destal-ը, որը միջոցառման հատուկ հյուրն էր։

 

Երևանում երեկոյան կյանքը տարեցտարի զարֆգանում է, նման միջոցառումներն էլ ավելի ու ավելի մեծ լսարան են գրավում։ Պարային ռիթմերի ներքո հանդիսատեսն ուրախացավ մինչև ուշ երեկո։ Միջոցառումն ավարտվեց հրավառությամբ։

 

Tert.am Life–ը ներկայացնում է բացօթյա համերգի հետաքրքիր դրվագները` ֆոտոշարքով։

 

 

 

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

Ինչպես է անցել Yerevan music night–ը