Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքները
Առաջին ալիքի եթերում երեկ կայացավ «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ժամանակ ելույթ ունեցան ևս 12 մասնակից։ Այսպիսով` երկրորդ օրվա տվյալներով եզրափակիչ անցան Վովան, Լիլին, Հարութ Հարությունյանը, Սերժ Առաքելյանը և Անահիտ Առաքելյանը։
Սեպտեմբերի 22–ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա եզրափակիչը, որի ժամանակ այս 5 մասնակցի հետ հաղթանակի համար կպայքարեն նաև առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած մասնակիցները` Անին, Վարդան Մարգարյանը, L.E.V.O.N-ը, Լիան և Էլիզան:
Քվեարկության արդյունքը ձևավորվում է միջազգային ժյուրիի գնահատականի և հեռուստադիտողների ուղարկած հաղորդագրությունների հիման վրա` 50/50 հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը տեղի կունենա նոյեմբերի 25-ին` Մինսկում:












