«Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով». Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ
Ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ երգչուհի, դիզայներ, հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան, Երևանից մեկնելուց առաջ հրաժեշտի գրառում է արել իր ինստագրամյան էջում:
«Հույս ունեմ, որ դեռևս ձեզ մոտ կվերադառնամ մենահամերգով, Երևան: Որքան լավ է, ջերմ ու համեղ այստեղ: Ցտեսություն»,-գրել է Բուզովան:
Աստղը Հայաստան էր ժամանել Comedy Club–ի հումորային փառատոնի շրջանակում:
Ավելի վաղ արված հրապարակումներում Բուզովան նշել է, որ նախկինում երբեք չի եղել Հայաստանում: Երևան ժամանելուց հետո հեռուստաաստղը գրել էր, որ հիացած է արևոտ, հյուրընկալ ու հրաշալի քաղաքով:







