Ջեսիկա Սիմփսոնը երրորդ անգամ մայր կդառնա

13:11 • 19.09.18

 

Ամերիկացի երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը պատրաստվում է երրորդ անգամ մայր դառնալ: Ուրախալի լուրը երգչուհին հայտնել է Ինստագրամի իր էջում:

 

Ջեսիկան հրապարակել է ավագ երեխաների լուսանկարը և գրել, որ ընտանիքում նոր անդամ է  հայտնվելու:

 

«Այս փոքրիկ աղջնակը կդառնա մեր ընտանիքի հինգերորդ անդամը: Մենք երջանիկ ենք հայտնել ճակատագրի այս հրաշալի պարգևի մասին»,- գրել է նա:

 

Ջեսիկան և ամուսինը՝ նախկին ֆուտբոլիստ Էրիկ Ջոնսոնն ունեն երկու երեխա՝ 6-ամյա աղջիկ՝ Մաքսվել Դրյուին և 5-ամյա տղա՝ Էյս Քնատը: