Լյուսիի և Արամայիս Հայրապետյանի որդու առաջին լուսանկարը
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երեկ լույս աշխարհ է եկել երգչուհի Լյուսիի` Լուսինե Աղաբեկյանի և ռեժիսոր Արամայիս Հայարապետյանի բալիկը։ Լյուսին Արամայիսին որդի է պարգևել, որին ծնողները տվել են Նոյ անունը։
Այսօր արդեն հայրիկը հրապաարակել է նորածին որդու առաջին լուսանկարը։ Զույգը, որն ամիսներ շարունակ զերծ էր մնում Լյուսիի հղիության լուրը հանրայնացնելուց, երգչուհին էլ չէր ներկայանում հանրայաին որևէ միջոցառման, փոքրիկի ծննդից հետո չի փորձել երեխային թաքցնել հանրությունից։
Հիշեցնենք, որ Արամայիսն ու Լյուսին ամուսնացել են 2012 թվականին: Նոյը Լյուսիի առաջին, Արամայիսի` երկրորդ երեխան է: Առաջին ամուսնությունից Արամայիսը դուստր ունի:








