«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը

14:46 • 20.09.18

 

Մոսկվա կինոթատրոնում երեկ կայացավ «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է 1988 թվականի  դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին։

 

Tert.am Life–ը ներկայացնում է պրեմիերայի հետաքրքիր դրվագները։ Ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի ֆիլմի հիմքում պատմություն է մի մարդու մասին, որն ինչ-որ ժամանակ թողնելով կնոջն ու փոքրիկ աղջկան՝ հեռացել է Հայաստանից: Իմանալով աղետի մասին` նա վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ծնողներին, դստերը, կնոջը։ Հերոսին մարմնավորում է Լեռնիկ Հարությունյանը, նրա կնոջը` Հերմինե Ստեփանյանը, երեխային` Ալեքսանդրա Պոլիտիկը։

 

Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Նրա և ռեժիսորի ցանկությունն է, որ կինոնկարը դառնա ֆիլմ-ռեքվիեմ` լուսավոր և հույսով լի։

 

Ֆիլմի սցենարի հեղինակը Մարինա Սոչինսկայան է, պրոդյուսերները` Թերեզա Վարժապետյանը և Ելենա Գլիկմանը։

 

2018 թվականին Մոսկովյան 40-րդ միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է մրցանակի` «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

 

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

«Սպիտակ» Ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը