Էդգար Իգիթյանի և կնոջ մեղրամսի լուսանկարները

14:53 • 21.09.18

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Էդգար Իգիթյանն ամուսնացել է և ներկայացրել է նրա հարսանիքի ֆոտոշարքն ու մանրամասները։

 

Ամուսնությունից հետո նա և կինը` Լուսինե Չոբանյանը, մեկնել են մեղրամսի։ Ամուսնական ճամփորդության համար զույգը նախընտրել է Հունաստանի Կրետե կղզին։ Էդգարն ու կինը պարբերաբար լուսանկարներ են հրապարակում իրենց ծովափնյա հանգստից։

 

Մինչև ամուսնությունը զույգն ընկերություն է արել մոտ երկու տարի։ Ավելի վաղ Tert.am Life–ին տված հարցազրույցում Էդգարը պատմել էր, որ Լուսինեի հետ ծանոթացել է սոցցանցերի միջոցով։ Ապագա կինն Էդգարի ուշադրությունը գրավել է իր գործունեությամբ։ Ամուսնու խոսքով` Լուսինեն այս ոլորտի եզակի աղջիկներից է, որն իսկապես արժանի է լինել այդ տեղում։