«Չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ». Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 10–ամյակը
Դերասան Գրիգոր Դանիելյանն ու երգչուհի Հռիփսիմե Ելինյանն այսօր նշում են իրենց ամուսնության 10-ամյակը։ Այս առիթով Գրիգորը սոցիալական ցանցերի իր էջերում սեր է խոստովանել կնոջը.
«10 տարի առաջ այս օրը մենք կատարեցինք մեր կյանքի ամենակարևոր քայլը, քայլ, որով մեր կյանքը փոխվեց 180 աստիճանով։ 10 տարի է անցել, բայց ես չեմ դադարում քեզ սիրել, չեմ հոգնում ասել` ես քեզ սիրում եմ, չեմ պատկերացնում իմ կյանքն առանց քեզ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ մեզ միացրեց իրար և մենք դարձանք մի մարմին։
Սիրում եմ Քեզ, իմ միակ սեր, իմ հաջողություն, իմ ամեն ինչ»։
Ավելի վաղ Tert.am Life–ին տված հարցազրույցում Հռիփսիմեն նշել էր, որ ինքն ու ամուսինը բառացիորեն ամեն ինչ սկսել են 0-ից։
«Դժվարություններ շատ են եղել։ Այնպես չէ, որ մենք ամուսնացել ենք ու ամեն ինչ ունեցել ենք։ Սկզբում իր ընտանիքի հետ էինք ապրում, բայց կրտսեր եղբայրն էլ էր ամուսնության շեմին, պետք է տան հարց լուծեինք։ Ֆինանսական դժվարություններ ունեինք, քանի որ այն ժամանակ Գոքորի գործերը շատ վատ էին։ Ֆինանսը չէր հերքում, որպեսզի կարողանայինք տուն ունենալ, ինչն ամենակարևոր բաներից է կյանքում։ Ես երբեք չէի պատկերացրել, որ դա կարող է այդքան բարդ լինել։ Ալբետոյիս ծննդից հետո հասկացանք, որ պետք է տան հարցը լուծենք։ Երկուսս էլ տարով մուկ ենք, մկների նման կամաց–կամաց հավաքելով լուծեցինք այդ հարցը։ Շատ բարդ է եղել, բայց դա չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա։ Մեզ ոչ մի օր չեն խանգարել այն հիմար մտքերը, որ տուն չունենք, մեքենա չունենք։ Մենք միասին ենք ամեն ինչ 0–ից ստեղծել ու այսօր հասել ենք լիքը լավ բաների։Կան զույգեր, որոնք երկար տարիներ չեն կարողանում ինչ–որ բանի հասնել։ Ես միշտ ասել եմ` երբ ընտանիքում սեր կա, ամեն ինչ լավ կլինի։ Գոքորը շատ լավատես է, այն ժամանակ ասում էր` ես նայում եմ հեռուն ու տեսնում, որ մենք ամեն ինչ ունենալու ենք, այդպես էլ եղավ»,– ասել էր Հռիփսիմեն ու նշել, որ տարիների հետ իրենց սերը միայն ավելացել է։








