PROJECT LA–ը ներկայացրել է It is the hour ստեղծագործությունը՝ Ռոբին Ֆեյթի կատարմամբ
PROJECT LA–ը ներկայացրել է նոր ստեղծագործություն, որը կոչվում է It is the hour («Ժամն է»): Ջորջ Բայրոնի բանաստեղծության բառերով երգի երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է: Երգը կատարում է Ռոբին Ֆեյթը:
Լևոն Արևշատյանի հեղինակային երգերից կազմված PROJECT LA–ն արդեն 2 ալբոմ ունի, որտեղ ներառված են Էդգար Պոյի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։
Նախագծի մենակատարներն են Գոռ Սուջյանը, Նարինե Դովլաթյանը, Ջիվան Խաչատրյանը և Սյուզան Մելքոնյանը։ Երգերի գործիքավորումներն արել են Խաչիկ Սահակյանը, Հայկ Գասպարյանը և Էդգար Հայրապետյանը։







