Սոնան, Արամեն, Սոֆին, Էրիկը և այլ հայտնիներ՝ ՀՀ անկախության 27-ամյակի տոնական համերգին
Երեկ, ՀՀ անկախության 27-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևանի տարբեր հատվածներում գործում էին բեմահարթակներ տարբեր երաժշտական ուղղություններով՝ ջազից մինչև փոփ: Տոնական տրամադրությունը թևածում էր ողջ քաղաքով: Tert.am Life-ը ներկա է եղել տոնական միջոցառումներին, հետևել արտիստների ելույթներին ու ֆիքսել հանդիսատեսի էմոցիաները:
Կարապի լճին հարող տարածքում բեմահարթակը Գարիկ և Սոնա երաժշտական զույգինն էր: Արդեն սիրված ու հայտնի երգերի իրենց մեկնաբանությամբ նրանք ապահովեցին էներգետիկ համերգ ու դրական լիցքեր հանդիսատեսի համար:


Փոփ երաժշտության սիրահարների համար բեմահարթակ էր տեղադրված Նալբանդյան փողոցի Խաչքարերի պուրակում, որտեղ անցկացվեց տոնական համերգ: Համերգին մասնկացում էին Սոնա Շահգելդյանը, Գաբի Գալոյանը, Սոֆի Մխեյանը, Արամեն, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը:
Համերգային երեկոն վարում էր Արման Մարգարյանը: Տոնական համերգի բացումը վերապահված էր Սոնա Շահգելդյանին: Երգչուհին շնորհավորեց անկախության տոնը՝ կատարելով հայրենսասիրական երգեր: Հայրենասիրական տրամադրությունը շարունակեց Գաբի Գալոյանը: Երգչուհին հանդիսատեսին առաջարկեց առանձնահտուկ կերպով շնորհավորել ու ողջունել հայ զինվորներին:

«Հուսով եմ, որ ձեռքբերված անկախությունը մենք կկարողանանք օգտագործել ի շահ մեր պետականության, ի շահ մեր ժողովրդի: Ես հիմա կկատարեմ մի երգ, որը գրվել է ապրիլյան դեպքերից հետո: Ուզում եմ ողջունենք սահմանին կանգնած զինվորներին: Նրանք հիմա սահմանին կանգնած են, որ մենք այստեղ ուրախանանք»,-ասաց երգչուհին:
Համերգային երեկոն շարունակվեց Սոֆի Մխեյանի կատարումներով: Երգչուհին տոնական տրամադրությունը ապահովեց ոչ միայն բեմահարթակից, այլև նախընտրեց իջնել ներքև ու անմիջական շփում հաստատել հանդիսատեսի հետ: Բացօթյա համերգին հավաքված մարդիկ լիարժեք ուրախանում էին ու պարում: Պարային տրամադրությունը շարունակվեց Արամեի ելույթով, իսկ երեկոյի ռոմանտիկ տրամադրությունն ապահովեց Էրիկ Կարապետյանը՝ կատարելով իր արդեն հիթ դարձած հայտնի երգերը: Երգիչն առաջարկեց հանդիսատեսին իրեն ձայնակցել: Նրանք էլ սիրով համաձայնեցին:
Տոնական համերգին հնչեցին նաև ակումբային ռիթմեր: DJ Smoke-ն էր ապահովում համապատսախն տրամադրությունը: Իսկ ծրագրի փակումը վստահված էր Մաշա ՄՆջոյանին և Pop Band-ին: Սիրված արտասահամանյան հիթերը երգչուհին յուրովի մատուցեց բենդի նվագակացությամբ: Համերգային ծրագրի ավարտին հանդիսատեսը հետևեց նաև տոնական հրավառությանը:



























Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







